Բաժիններ՝

Աբովյանից Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին հիվանդանոց տեղափոխվածը վիճաբանել էր 39-ամյա մի քաղաքացու հետ և դանակահարվել

Ապրիլի 19-ին, կեսգիշերին մոտ, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ տղամարդը դանակահարվել է։

Աբովյանից Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին հիվանդանոց տեղափոխվածը վիճաբանել էր 39-ամյա մի քաղաքացու հետ և դանակահարվել:

Ոստիկանները ճշտեցին 39-ամյա տղամարդու ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց նա ներկայացավ ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն ու ձերբակալվեց։

Դեպքի հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930