
Կարլսենն իր կազմակերպած մրցաշարի միանձնյա առաջատարն է

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան երրորդ տուրի առաջին խաղային օրվա պարտիաները:
Այս տուրում Մագնուս Կարլսենը 1-3 հաշվով առավելության հասավ Ֆաբիանու Կարուանայի, իսկ Հիկարու Նակամուրան` Ալիռեզա Ֆիրուջայի (3,5:0,5 հաշվով) նկատմամբ: Այժմ մրցաշարի միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է:
Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան: