
«Օրինակ կվերցնեմ Խավիից և կփորձեմ ինձ մարզչի դերում». Ինիեստա

«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան պատմել է, որ պահպանում է կապը Խավիի հետ և ոգեշնչվում է նրա մարզչական փորձից:
«Ես առ այսօր շատ եմ խոսում նրա հետ, այդ թվում՝ մարզչի աշխատանքի մասին: Ակնհայտորեն, նա ոգեշնչում է ինձ փորձել և տեսնել՝ դուր կգա արդյոք ինձ: Նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը և մտածում են այդ ուղղությամբ, այսպիսի հնարավորությունը ուրախացնում և գայթակղում է որոշակի ձևով: Ուրախ եմ նրա կարիերայի նոր փուլի համար: Միգուցե ապագայում ես նման իրավիճակում լինեմ»,- Ինիեստային է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը