Տոտտին պատմել է, թե ինչպես է գրեթե բաժանվել կնոջից՝ կատվի պատճառով
«Ռոմայի» նախկին ավագ, լեգենդար Ֆրանչեսկո Տոտտին լրատվամիջոցներին պատմել է, թե ինչպես կատվի՝ տանը հայտնվելը հրաշքով չի քանդել իր ամուսնությունը իտալացի մոդել Իլարի Բլազիի հետ:
«Ես զայրացել էի կնոջս վրա, երբ նա գնեց անմազ կատվի և նրան անվանեց Դոննա Պաոլա: Գիշերները կատուն ցանկանում էր քնել միայն մեր անկողնում, մեր ոտքերի մոտ: Նա շատ սիրալիր կատու է, բայց նա գրեթե հասցրեց մեզ բաժանության:
Իլարին ցանկացած գնով ուզում էր կատու ձեռք բերել: Ես համառորեն պնդում էի, որ նա չպետք է լինի մեր տանը: Արդյունքում, մեր ընտանիքում որոշումները կայացնում է Իլարին: Մենք մի քանի օր չէինք խոսում, բայց ի վերջո ես նույնպես սիրեցի այդ կատվին»,- Ֆրանչեսկոյի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը