«Սերժ Սարգսյանն ասաց այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ են գտնվում մեր մի շարք հարցերի պատասխանները». Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտնագության հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվեց հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 5 ժամ տևողությամբ քննարկումը:

Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ 3-րդ նախագահին տրվել են բազմաթիվ հարցեր, դրանց նախագահը տվել է պատասխաններ, իսկ մի մասի  վերաբերյալ էլ Սերժ Սարգսյանը տվել է այն պաշտոնյաների անունները, որոնք ունեն մեր մի շարք հարցերի պատասխանները:

«Մեր աշխատանքային մթնոլորտը եղել է շատ լավը, կգա մի օր, երբ այս ձայնագրությունները հանրությանը հայտնի կդառնան, որպեսզի այլևս չկրկնվեն այն իրողությունները, որը մեր ժողովուրդը տեսավ 2016 թվականին: Պարոն Սարգսյանը հիմնականում հիշում էր շատ բաներ, դեռ մի բան էլ թվերի մեջ ասում էր, որ դեպքերը հիշում էր այլ թվերի շրջանակում»,-ասաց  Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչն էր պատճառը, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկու ասել էր 800 հեկտար հողատարածք կորցնելու, իսկ  վերջերս հեռարձակված ֆիլմում նշվել էր 400 հեկտար հողերի կորստի մասին՝ Անդրանիկ Քոչարյանն պատասխանեց, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ դա ֆիլմ էր, որի ընթացքում իրենք հարցազրույցներ են տվել:

«Մենք Սերժ Սարգսյանին շատ ավելի լուրջ հարց ենք տվել, քան տարածքային 800 կամ 400 հեկտարի հարցն է: Հարցրել ենք՝ պարո՛ն Սարգսյան, ինչ եք կարծում հակառակորդը կարողացել է իր առաջ դրված ռազմական խնդիրները լուծել, դրա մեջ քաղաքական խնդիր կա, թե ոչ, հետախուզությունն արդյո՞ք ամբողջությամբ արտացոլում է բոլոր տվյալները: Իհարկե՛, Սերժ Սարգսյանն ընդունեց, որ եղել են բացթողումներ: Թերացողների անուններ տրվել է նաև Պաշտպանության նախարարության կողմից տրված վերլուծության մեջ, սակայն, դրա մեջ չկային մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք իրենց չեն տեսել այդ թերացումների մեջ, սակայն հանձնաժողովը տեսել է: Այդ առումով է նաև հանձնաժողովի աշխատանքը շատ կարևոր»,-ասաց  Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս