
«Պոգբայից բոլորն ակնկալում են նույնը, ինչ Մեսսիից և Ռոնալդուից»․ Ֆերնանդես

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսն աջակցել է իր թիմակից Պոլ Պոգբային, որին պարբերաբար քննադատում են երկրպագուները և փորձագետները:
«Սովորաբար ֆուտբոլում մարդիկ մոռանում են քո լավ գործողությունների մասին, երբ սխալ ես թույլ տալիս: 34 խաղում կարող ես լավ խաղալ, բայց մեկ խաղում դու վատ հանդես կգաս, և բոլորը դա կհիշեն:
Պոլը թոփ ֆուտբոլիստ է: «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար շատ վճարեց, ուստի նրանից շատ բան են ակնկալում:
Այս իրավիճակում նորմալ է, որ դու չես խաղում սուպերաստղի պես: Բոլորը Պոլից ակնկալում են նույնը, ինչ «Բարսելոնայում» Մեսսիից և Ռոնալդուից՝ «Յուվենթուսում», քանի որ նրանք գիտեն, որ նա ունի դրա համար անհրաժեշտ բոլոր որակները: Մենք թիմում հավատում ենք Պոգբային:
Դժվար է գտնել Պոլի պես խաղացողի՝ մեծ, ուժեղ և տեխնիկական: Հուսով եմ, որ շուտով նա կվերականգնվի»,- ասել է Ֆերնանդեսը:
Սիրարփի Աղաբաբյան