
Գազի և հոսանքի ծախսը փոխհատուցելու 12-րդ ծրագրից օգտվելու է 280 հազար բաժանորդ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հակաճգնաժամային 12-րդ ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝
– բնական գազի սպառում՝ 10․001 – 30․000 դրամ ներառյալ,
– էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ»,-գրել է նա: