Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվական կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես՝ փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել։ Փետրվարի համեմատ՝ մարտին Երևանում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում: 168.am-ի հետ զրույցում Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն ասաց, որ այս տոկոսներն արտակարգ դրության պայմանների խիստ պահպանման դեպքում պետք է որ ավելի բարձր լինեին:
Կորոնավիրուսի հետևանքով վտանգի տակ են հայտնվել տասնյակ-հազարավոր աշխատատեղեր։ Դրանց մի մասը փաստացի արդեն փակվել է, իսկ մյուս մասը կփակվի առաջիկայում։ Ոչ մի հույս չկա, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերականգնել այդ աշխատատեղերը։