 
                        Գյուղատնտեսներին խորհուրդ ենք տալիս Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել․ Գագիկ Սուրենյան
 
                                    ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել։
«Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ապրիլի 20-ը մեր երկրում ժամանակ առ ժամանակ դեռևս պահպանվելու են հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ներխուժումները, խուրհուրդ ենք տալիս, որ հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել»,- գրել է Սուրենյանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        