
«Պատկերացրեք՝ ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաև Տեր-Պետրոսյանը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պատկերացրեք՝ ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաև Տեր-Պետրոսյանը։
Ցինիզմ է մեղադրել մեզ, երբ նիկոլական քարոզչամեքենան ոչ թե վիրուսի կամ Ալիևի դեմ է պայքարում, այլ այլախոհների և ընդդիմության։
Ցավալի է, որ երկրի առաջին նախագահը «չի նկատում» այս մեկ տարուց ավել ազատությունից զրկված և հետապնդվող երկրորդ նախագահին։
Տպավորություն է, որ առաջինը չորրորդի խաթր փորձեց կռվացնել երկրորդին երրորդի հետ։ Ապարդյուն»: