Պիկնիկ՝ տանը. ջեռոցում պատրաստված խոզի փափկամիս
Բաղադրիչներ
1. Խոզի փափկամիս – 1.5 կգ
2. Սոյայի սոուս – 5 ճ/գ
3. Կիտրոն (հյութ) – 1 հատ
4. Մանանեխ – 3 թ/գ
5. Սև պղպեղ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Միսը պատել մանանեխով և վրան լցնել սոյայի սոուսը, կիտրոնի հյութը, համեմել համեմունքներով:
2. Մեկ գիշեր թողնել սառնարանում:
3. Առավոտյան հանել և փաթաթել փայլաթիթեղով:
4. Եփել 180 С ջեռոցում, 1.5 ժամ: Այնուհետև բացել փայլաթիթեղը և եփել ևս 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը