Բաժիններ՝

Մոդրիչը հաջորդ մրցաշրջանում էլ կմնա «Ռեալ»-ում

Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջորդ մրցաշրջանում ևս ուզում է մնալ «արքայական ակումբում»: Այս մասին գրում է AS-ը:

Մոդրիչի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2021թվականը և խորվաթ ֆուտբոլիստը չի պատրաստվում ժամանակից շուտ հեռանալ Մադրիդից:

Ավելի վաղ` միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ Մոդրիչի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլան»-ը:

Լուկա Մոդրիչը «Ռեալ» տեղափոխվեց 2012 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս