
«Լեսթերը» կարող է «Բարսելոնայից» վարձակալել Կոուտինիոյին

Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն կարող է վերադառնալ Անգլիա:
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, բրազիլացու ձեռքբերմամբ հետաքրքրված է «Լեսթերը», որը գլխավորում է նախկինում «Լիվերպուլում» Կոուտինիոյի հետ աշխատած Բրենդան Ռոջերսը:
«Լեսթերում» կարծում են, որ ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակն ավելի հավանական է, քան նրա տրանսֆերի գնումը: Ակումբը կարող է առաջարկ ուղարկել «Բարսելոնային»:
Ամենայն հավանականությամբ, եթե գործարքը ձևակերպվի, այն իրենից կներկայացնի վարձակալություն՝ 30 միլիոն եվրոյի դիմաց, և կունենա գնման տարբերակ:
Կոուտինիոն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, բայց մյունխենյան ակումբը կարող է մրցաշրջանի ավարտին հրաժարվել ֆուտբոլիստին գնելու տարբերակից: Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստին հավակնում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը