Աղցան՝ «Հարբած հավ». պարզ և համեղ
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 1 հատ
2. Ձու – 2 հատ
3. Լոլիկ – 1 հատ
4. Կակաչի սերմեր
5. Չորահաց
6. Մայոնեզ
Պատրաստման եղանակը
1. Հավը խաշել, սառեցնել: Ձվերը խաշել:
2. Աղցանը շերտերով հավաքել՝ յուրաքանչյուր շերտը պատելով մայոնեզով. հավի կրծքամիս, լոլիկ, ձու, չորահաց:
3. Զարդարել կակաչի սերմերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը