Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ հասել է 85-ի։
Հայտնաբերելով և մեկուսացնելով սերտ կոնտակտավորներին՝ մենք գտնվում ենք վիրուսից մեկ քայլ առաջ:
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է:
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով՝ հասնելով 1264-ի:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին համապատասխանաբար 1.1 և 1.7 միլիոն դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, որպես ռիսկային խմբում գտնվող երկրներ»: ԱՄՆ-ն հայաստանին և Ադրբեջանին համապատասխանաբար 1.1 և 1.7 միլիոն դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, որպես ռիսկային խմբում գտնվող երկրներ: Gepostet von Suren Sargsyan am Samstag, 28. März 2020
ԱՀ Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ իրականացվում և նախատեսվում են միջոցառումներ։
Մարտի 28-ին, ժամը 07:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են հետևյալ հակահամաճարակաբանական միջոցառումները՝
Մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողներից միայն մեկն ունի ջերմություն․ զինծառայողների ինքնազգացողությունը լավ է:
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տարածված մի շարք սահմանափակումները զգալի ռիսկեր են առաջացնում ոչ միայն տարբեր երկրների առողջապահական, սոցիալ-տնտեսական համակարգերի համար, այլև լուրջ սպառնալիքներ են ստեղծում պետական կառավարման ժողովրդավարական ինստիտուտների համար։ Մեծ է հավանականությունը, որ բազմաթիվ երկրներում սահմանված արտակարգ դրությունը կարող է լուրջ վնաս հասցնել այնտեղ պետական ինստիտուտների զսպումների և հակակշիռների գործող մեխանիզմներին։
Հեռախոսազրույցի ընթացքում ակադեմիկոս Կամալովի հետ քննարկվել են բժշկական ինժեներիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում այսօր՝ մարտի 28-ին շարունակել է զանգել պատահական հեռախոսահամարների եւ զրուցել քաղաքացիների հետ:
ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին հարկադիր պարապուրդում եղած Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր հաստատությունների աշխատակիցները կվճարվեն լրիվ աշխատավարձի չափով։
Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը:
Իրավասո՞ւ է, արդյոք, Արցախի նախագահը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն. զուտ իրավական վերլուծություն։
Կարող ենք միայն ենթադրել, որ այն կունենա երկարաժամկետ քաղաքական ու տնտեսական ազդեցություններ:
Բրազիլիայի կառավարությունը բոլոր օտարերկրացիների համար 30 օրով փակում է երկրի օդային սահմանները կորոնավիրուսի պատճառով:
«Ադրբեջանում կորոնավիրուսի բռնկումը կաթվածահար է արել դոնորական արյան հավաքագրման կետերի աշխատանքը։
Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:
ՀՀ բոլոր մարզերում մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ։
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է օգնություն ցուցաբերել Հայաստանին։
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք:
Մարտի 28-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին–Հորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: