
Շուշիի շրջանում կորոնավիրուսի տարածման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում

ԱՀ Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ իրականացվում և նախատեսվում են միջոցառումներ։
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով:
Շուշի քաղաքի կենտրոնական փողոցները ախտահարվել են քլորակրի 65 տոկոսանոց լուծույթով:
Ախտահարվել են Շուշի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող ավտոբուսները:
Ձեռք է բերվել ախտահանիչ հեղուկ (ալկոգել), որը տրամադրվել է գործող հիմնարկ-կազմակերպություններին:
Բնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ անհարկի փողոց դուրս չգալու և զանգվածային միջոցառումներ չկազմակերպելու մասին:
Նախատեսվում է՝
Ախտահանիչ հեղուկներ տրամադրել տաքսու վարորդներին:
Շարունակել փողոցների, կանգառների, ավտոբուսների ախտահանման աշխատանքները: