
Xiaomi-ն կներկայացնի 150 մեգապիքսելանոց տեսախցիկով սմարթֆոն

Մեքապիքսելների մրցարշավը չի պատրաստվում կանգ առնել:
Տեղեկություններ կային, որ Samsung-ը աշխատում է բջջային խցիկի ցուցիչի վրա՝ 150 մեգապիքսել ռեկորդային լուծմամբ: Ըստ լուրերի, նման խցիկով առաջին սմարթֆոնը կհայտնվի 2020-ի չորրորդ եռամսյակում, դա կլինի Xiaomi-ի կողմից:
Samsung-ը միայն պիքսելների քանակի վրա չի աշխատում, քանի որ այս ցուցանիշը չի երաշխավորում բարձր որակ: Նոր սենսորը կլինի ավելի մաշտաբային։ Օրինակ ՝ սմարթֆոնը կկարողանա 9 պիքսելը միավորել մեկում՝ 16 մեգապիքսել ցածր լուսավորության մեջ նկարելու կամ 150 մեգապիքսելի բնօրինակ լուծաչափով՝ փողոցում ցերեկը նկարահանելու համար։
Ըստ GSMArena-ի, ժամանակակից ISP պրոցեսորը, որը պատասխանատու է Snapdragon 865-ի տեսախցիկներից ազդանշանների մշակման համար, արդեն իսկ աջակցում է առավելագույն լուծում մինչև 200 մեգապիքսել: Այնպես որ, ցանկացած ժամանակակից ֆլագմեն կարող է ունենալ այս հնարավորությունը։
Ակնկալվում է, որ Samsung-ի առաջին տեսախցիկը, որի լուծույթն ունի 150 մեգապիքսել, կթողարկի Xiaomi-ն․ սմարթֆոնը պետք է թողարկվի մինչև տարեվերջ: Նման իրավիճակ էր նաև անցած տարի, երբ Samsung-ից առաջ թողարկվեց 108 մեգապիքսելանոց տեսախցիկով Xiaomi Mi Note 10 սմարթֆոնը, և գրեթե վեց ամիս անց միայն Galaxy S20 Ultra-ն թողարկվեց՝ ավելի առաջադեմ մոդուլով:
Սիրարփի Աղաբաբյան