Փաշինյանական իշխանությունը նոր արշավ է նախաձեռնել մեդիայի հետ առնչվող անձանց դեմ․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյանն ինքն իրեն հռչակել է դատավոր, մարդկանց համար «վճիռ է կարդացել» ու ողջ քաղաքական/քարոզչական թիմը հեքիաթներ է կառուցում մեր երկրում «կանխված» ցունամիի վերաբերյալ:

Այս ճանապարհին ոչնչի առաջ չեն կանգնել, նույնիսկ կալանավորել են «Սրբազան շարժման» նախաձեռնությունները մշտապես ակտիվ լուսաբանող Լիդիային:

Ի դեպ, այս թեմային քիչ անդրադարձ եղավ, բայց փաշինյանական իշխանությունը նոր արշավ է նախաձեռնել մեդիայի հետ առնչվող անձանց դեմ:

Իշխանության ընդդիմախոսներին կամ նրանց նախաձեռնությունները լուսաբանելը, ըստ ճաշակի կամ օրվա տրամադրության դարձրել են քրեորեն պատժելի արարք:

Սա էլ ժողբաստիոնի ողջ պերճանքն ու թշվառությունը»:

Տեսանյութեր

Լրահոս