«Իրաք-Թուրքիա նավթատարը պիտի վերագործարկվի հնարավորինս շուտ». ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Իրաք-Թուրքիա նավթատարի վերագործարկման հարցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա հայտնել է, որ Իրաքի և Թուրքիայի միջև նավթատարի գործունեությունը պետք է վերսկվի հնարավորինս շուտ։ Ըստ խոսնակի՝ այդ գծի փակումը թուլացնում է Իրաքի և Քուրդիստանի տնտեսությունները և վնասում ամերիկյան ընկերությունների գործունեությանը։

Խոսնակը շեշտել է, որ Միացյալ Նահանգները չեն հանդուրժի նավթատարի գործարկման անորոշ ժամանակով հետաձգումը։ Ըստ նրա՝ խողովակաշարի փակումը ոչ միայն կասեցնում է Իրաքի տնտեսական զարգացումը, այլև թուլացնում ամերիկյան ընկերությունների դիրքերը տարածաշրջանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031