Վրաստանում հոգեմետ դեղերի ներմուծման պարտավորությունը կստանձնի պետությունը

Պետությունը կստանձնի հոգեմետ դեղամիջոցների ներմուծումը, ինչպես նաև փոխարինող թերապիայի ծրագիրը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Խորհրդարանն այսօր սկսել է քննարկել համապատասխան օրենսդրական փոփոխություններն արագացված կարգով։

«Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պրեկուրսորների և թմրամիջոցային օգնության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ միայն պետականորեն ստեղծված հաստատությունը կսահմանվի որպես թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման և մեծածախ առևտրի, նաև օփիոիդային փոխարինող բուժում ապահովելու լիազորված մարմին։

Օրենքի նախագծի պարզաբանման հատվածի համաձայն՝ փոփոխությունները կնպաստեն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը, նաև փոխարինող բուժման գործընթացը լիակատար պետական ​​վերահսկողության տակ պահելուն և կնվազեցնեն այդ գործընթացներին ներկայումս ուղեկցող անհատական ​​ռիսկերը։

Տեսանյութեր

Լրահոս