
ՀՀ-ում այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 52 դեպք, որոնցից 22-ը գրանցվել է այսօր

Այսօր գրանցված կորոնավիրուսի 15 դեպքից բացի, գրանցվել է ևս 7 դեպք:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նրանք բացի ժամանակից այլ բանի կարիք չունեն: Նոր դեպքերից երեքը պայմանավորված են հին դեպքերի հետ, և կան նոր շրջանակից գրանցված դեպք,որոնց աղբյուրը պարզվում է»,-ասաց Թորոսյանը:
Ընդհանուր առմամբ այս պահին դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։