Բաժիններ՝

Ազգային ժողովն ավարտեց արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցի քննարկումը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կարգելվի 20-ից ավելի մարդ ներառող ծնունդների, կնունքների, հարսանիքների, հուղարկավորությունների ու այլ միջոցառումների անցկացումը: Այս մասին մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս նոր իրավիճակում պարետը կարգելի հանրապետության ամբողջ տարածքում 20 hոգուց ավելի մարդ ներառող ծնունդների, կնունքների, հարսանիքների, հոգեհանգիստների, հուղարկավորությունների իրականացումը»,- ասաց Փաշինյանը:

Ազգային ժողովն ավարտեց արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցի քննարկումը:

ՀՀ կառավարության կայացրած որոշումը լայն քննարկման արժանացավ խորհրդարանում: Շուրջ 5 ժամ տևած քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրենց հուզող հարցերն ուղղեցին երեք տասնյակից ավելի պատգամավորներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս