Ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ապօրինի գնդացիր կար
Մարտի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղուց, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի 27-ամյա մի բնակչի:
Զննությամբ նրա մեքենայի սրահից հայտնաբերվեց գնդացիր:
Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանում է իրեն:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: