
Պոգբան ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է մնալ թիմում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Պոգբան իր համար երկարաժամկետ հեռանկար է տեսնում «Մանչեսթեր Յունայթեդում», ուրախ կլինի մնալ ակումբում և պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ:
Նշվում է, որ Պոգբայի վերջնական որոշումը կախված կլինի նրանից, թե ինչպես «Մանչեսթեր Յունայթեդը» կավարտի մրցաշրջանը, և արդյո՞ք ակումբը կկարողանա մտնել Չեմպիոնների լիգայի գոտի:
Սակայն կիսապաշտպանը մտադիր է ցույց տալ, թե ինչի է արժանի, և վստահ է, որ կարող է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը, չնայած այն հանգամանքին, որ այս մրցաշրջանի ընթացքում նա լուրջ վնասվածքներ ուներ:
Պոգբան տպավորված էր թիմի խաղի վրա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի ազդեցությամբ: Ֆրանսիացին համոզված է, որ դաշտի կենտրոնում նա կկարողանա գերազանց փոխըմբռնում հաստատել պորտուգալացու հետ:
Այժմ Պոգբան շաբաթական մոտ 300 հազար ֆունտ է վաստակում «Մանչեսթեր Յունայթեդում», բայց նոր համաձայնագրով նա կստանա մոտ 400 հազար ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը