Բաժիններ՝

Իրանը բոլոր պատժամիջոցների չեղարկում է պահանջել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Թեհրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած բոլոր պատժամիջոցները հանելու անհրաժեշտության մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Իրանի ԱԳ նախարար (Մոհամադ Ջավադ) Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գրած նամակում, որի կրկնօրինակներն ուղարկվել են միջազգային կազմակերպությունների ղեկավարներին եւ բոլոր երկրների արտաքին գործերի նախարարներին, նշել է Իրանի դեմ ԱՄՆ-ի բոլոր միակողմանի եւ անօրինական պատժամիջոցները հանելու անհրաժեշտությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,- գրել է Մուսավին Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031