Տաքսիստին ծեծած «Յաշիկի» վարորդի որդին օրերս մահացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 27-ին համացանցը վրդովվեց մի միջադեպից՝ «Բրաբուսի» վարորդը տաքսու տարեց վարորդի էր ծեծել, ինչը տեսագրվել էր, տեղադրվել սոցցանցում։ Վրդովմունքի արդյունքում ծեծողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց, գործ հարուցվեց։

Նա արարքը բացատրեց նրանով, որ լսել էր որդու ծանր հիվանդության մասին լուրը, մտքերի մեջ ընկած, բախվել տաքսիին, որի վարորդն իրեն հայհոյել է, ինքն էլ չի կարողացել իրեն զսպել։ Համացանցը չէր հավատում որդու հիվանդության լուրին։ Մենք տեղեկացանք, որ նրա 15-ամյա որդին, որի քաղցկեղով հիվանդության լուրը հայրն իմացել էր դեկտեմբերի 27-ին, օրեր առաջ վախճանվել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031