
Թոշակառու կինը սուշի է փորձել և դարձել է համացանցի աստղ
Զվարճալի տեսանյութը, որում թոշակառու կինն առաջին անգամ փորձում է սուշի, հրապարակվել է Узнал сам – расскажи другому ֆեյսբուքյան էջում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է տեսահոլովակի հեղինակն իր տատիկին նոր ուտեստ հյուրասիրում: Կնոջ արձագանքը զվարճացրել է համացանցի օգտատերերին:
«Ինչ-որ կաղա՞մբ է: Այնտեղ հնարավոր է՝ բրինձ կա…»,- ուսումնասիրում է անծանոթ ուտեստը տատիկը և ուտելուց հետո եզրակացնում՝ «Հեռացրու այն»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը