
Նաթանյահուն հայտարարել է Արևելյան Երուսաղեմում 2,2 հազար միավոր բնակարան կառուցելու պլանների մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն փետրվարի 20-ին հրապարակել է Արեւելյան Երուսաղեմի Խար-Խոմա հրեական բնակավայրում 2,2 հազար բնակարան եւ մեկ ընտանիքի համար նախատեսված տների կառուցման պլանները։
«Այսօր ես հայտարարում եմ Խար-Խոմայի շրջանում նոր թաղամասի ստեղծման մասին, որտեղ մենք կկառուցենք 2,2 հազար բնակելի միավոր: Դա բնակչությունը կավելացնի մոտավորապես 12 հազարով: Իսկ Խար-Խոմայի բնակչությունը կհասնի 50 հազար մարդու, ինչպես միջին չափերի քաղաքն է Իսրայելում»,-վարչապետի խոսքը մեջբերել է նրա դիվանատունը:
The Jerusalem Post թերթը նշում է, որ Նաթանյահուի հայտարարությունը հնչել է այն բանից ընդամենը երկու օր անց, երբ է «Շալոմ ախշավ» («Խաղաղություն այժմ») իրավապաշտպան կազմակերպությունը, որը մասնագիտանում է Իսրայելի բնակեցման գործունեության մոնիթորինգում, հայտնել է, որ Իսրայելը Արեւելյան Երուսաղեմի «Ատարոտ» օդանավակայանի տարածքում ձեռնամուխ է եղել 9 հազար բնակարանով եւ մեկ ընտանիքի համար նախատեսված տներով նոր բնակավայրի նախնական պլանավորմանը:
Եթե ծրագիրն իրականացվի, Արեւելյան Երուսաղեմում «կհայտնվի առաջին բնակավայրը՝ կառուցված 1997 թվականից հետո, երբ Նաթանյահույի կառավարությունը (որը նույնպես կաբինետը գլխավորում էր 1996-ից 1999 թվականն ընկած ժամանակաշրջանում) հիմնադրեց Խար-Խոմա բնակավայրը»,-նշվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ: Կազմակերպությունում Իսրայելի իշխանությունների այդ քայլը բնութագրել են որպես «երկու պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության կարգավորման հեռնակնկարներին եւս մեկ մահացու հարված հասցնելու մտադրություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: