Մահացել է «Չառլիի հրեշտակները 2»-ից դերասանուհի Ջանեթ Դյուբուան
ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը վախճանվել է ամերիկացի դերասանուհի Ջանեթ Դյուբուան: Այդ մասին հայտնել է TMZ-ն։
Նշվում է, որ դերասանուհին մահացել է քնած ժամանակ: Նրա վախճանն անսպասելի էր ընտանիքի համար: Մահվանից մի քանի շաբաթ առաջ Դյուբուան հանդիպում էր ունեցել երկրպագուների հետ: Դերասանուհին 74 տարեկան էր: Դյուբուան ամերիկացի հանդիսատեսին առավել հայտնի է «Բարի ժամանակներ» սիթքոմում խաղացած դերով, որը ցուցադրվել է 1974-ից մինչեւ 1979 թվականը:
Նա մարմնավորել է Վիլոնա Վուդսին: Նաեւ դերասանուհին նկարահանվել է «Չառլիի հրեշտակները 2. միայն առաջ» ֆիլմում եւ «Շտապ օգնություն», «Բեւեռլի-Հիլզ 90210» եւ «Դետեկտիվ Ռաշը» սերիալներում: