Բաժիններ՝

Տաշիրի ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնը

Թալանված բնակարանը Տաշիր քաղաքի Նալբանդյան փողոցում է։ Փետրվարի լույս 18-ի գիշերը բնակարանատերն ահազանգեց ոստիկանության Տաշիրի բաժին ու հայտնեց, որ տնից գողացել են նոթբուքներ, հեռուստացույց ու խմիչք։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 500 հազար դրամի վնաս։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Տաշիրի քրեական հետախույզները, համագործակցելով Լոռու մարզային վարչության և տարածքային քննչական բաժնի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզեցին ոչ միայն կատարվածի մի շարք հանգամանքներ, այլև կասկածվողի ինքնությունը։

Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Տաշիրի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հայտնաբերվեց նաև գողոնը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս