Ֆինանսների նախարարի համար անսպասելի էր բյուջե վերադարձվող գումարների մասին հարցը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով պետական բյուջե վերադարձրած գումարներին, որոնց մասին վարչապետը բազմիցս բարձրաձայնել է և հարցին՝ արդյո՞ք այդ գումարների վերադարձը պետական բյուջե թափանցիկ է, և դրա վերաբերյալ ինչպե՞ս կարող են տեղեկատվություն ստանալ, նշեց, որ հարցը շատ անսպասելի էր, քանի որ բյուջեում արտացոլվում են միայն մուտքերը ճիշտ այնպես, ինչպես կարգավորումներով նախատեսված է։

«Սա նշանակում է, որ հարկերը հաշվառվում են հարկերի եկամուտների հաշիվներով, դրա վերաբերյալ տեղեկատվությունը դառնում է հրապարակային և հրապարակվում է  հաշվետվություն։ Այլ եկամուտների մասով դրանք հաշվառվում են՝ որպես այլ եկամուտներ, իսկ օգտագործումը տեղի է ունենում բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի համար։ Բյուջեում կարող են փոփոխություններ տեղի ունենալ Կառավարությանը վերապահած լիազորությունների շրջանակներում, հետևաբար՝ այդ բոլորն իրենց արտացոլումը գտնում են՝ անկախ դրա աղբյուրից, քրեական գործի շրջանակներում, եթե պարզվել է, որ պակաս հարկ է վճարել և այդ տարբերությունը վճարել է, ապա դա համալրել է համապատասխան եկամտի հաշիվը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս