
Հաշվեքննության արդյունքում արձանագրվել է 37 ռիսկային փաստ

Պետական պարտքի կառավարման գործում կան ռիսկեր: Հաշվեքննիչ պալատը 2017 և 2018 թթ. ընդգրկող ժամանակաշրջանի վերաբերյալ հաշվեքննության արդյունքում արձանագրել է 37 փաստ, որոնք վկայում են այդ ռիսկերի մասին. Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը: Պաշտոնյայի վկայությամբ.
«Հաշվեքննության հիմնական նպատակն է եղել՝ հայտնաբերել պետական պարտքի կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու բարելավման ուղիները: Դրանց հիման վրա ներկայացրել ենք առաջարկություններ, որոնք կբարելավեն այդ համակարգը»:
Կարեն Առուստամյանը տեղեկացրեց նաև, որ Ֆինանսների նախարարի հրամանով սահմանվել է միջոցառումների ծրագիր, որոնք ուղղված են հաշվեքննողների ներկայացրած առաջարկությունների իրականացմանը: