
Այս բաղադրատոմսով հավը անհավանական համեղ է ստացվում

Բաղադրիչներ
1. Հավ – 700 գ
2. Նարնջի հյութ (1 նարինջ)
3. Մեղր – 1 ճ/գ
4. Քարի – 1 թ/գ
5. Աղ
6. Աղացած կարմիր պղպեղ – 1/2 թ/գ
7. Արևածաղկի ձեթ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել մարինադը՝ խառնելով բոլոր բաղադրիչները:
2. Հավի կտորները խառնել մարինադի հետ:
3. Թողնել 2 ժամ:
4. Այնուհետև դնել տապակի մեջ և 30-40 րոպե եփել 220 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը