«Սրանով ուղերձ հղվեց Թուրքիային»

«Երբ նմանատիպ բանաձևեր են ընդունվում խորհրդարաններում, դրանք չեն կարող լինել պատահական, այսինքն՝ դրանք չենք կարող դիտարկել ավելի լայն քաղաքական զարգացումներից անկախ, որովհետև, վերջիվերջո, խորհրդարանը ևս ունի իր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականության մեջ իր դերակատարությունը, պարտականությունները»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է թուրքագետ, սիրիահայ լրագրող Սարգիս Գասարճեանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանում ընդունված Ցեղասպանության ճանաչման բանաձևին:

Նա բացատրել է, թե ինչու Սիրիան հենց ներկայումս ընդունեց նման բանաձև: «Առաջին՝ Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը ճիշտ ընտրեց այն ժամանակահատվածը, երբ խորհրդարան բերվեց այս բանաձևը, որովհետև արդեն Սիրիայի ժողովրդի շրջանում այսպիսի օրինագծի անհրաժեշտություն կար, արդեն ժողովուրդն ավելի շատ էր սկսել պահանջել նման հստակեցում պատմական այս իրողության վերաբերյալ:

Երկրորդ՝ Սիրիայի ժողովուրդն այլևս ավելի լավ սկսեց գիտակցել, որ ազգությամբ թուրքը նույն մտայնությամբ է առաջնորդվում նաև այսօր և նույն քաղաքականությունն է վարում այսօր, ինչ անցյալում: Ոչինչ չի փոխվել թուրքական քաղաքականության մեջ: Հետևաբար՝ սրանով ուղերձ հղվեց Թուրքիային՝ նախ հաշտվել սեփական պատմության հետ, նախ անցյալի սխալները լուծելու ջանք թափել և ներկայումս նոր ավելի մեծ սխալներ չգործել: Սա Թուրքիայի դեմ էր անշուշտ»,- ասել է Սարգիս Գասարճեանը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս