Բաժիններ՝

«Այս գործիչները մանկության տարիներին շատ են նվաստացել իրենց տատիկ, պապիկների, ծնողների, բակի, դպրոցի ընկերների, ուսուցիչների կողմից և բարդույթավորվել են». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒ՞Մ, ԹԵ՞ ․․․

Երբ լսում կամ կարդում ես Հայաստանի տարբեր տրամաչափի քաղաքական, հասարակական գործիչներից շատերի խոսքը, ապա այնտեղ միտք, տրամաբանություն, վերլուծություն, եզրահանգում չես գտնի։ Նրանց խոսքը, լավագույն դեպքում ինչ-ինչ «ճշմարտությունների» կրկնություն է՝ ժողովրդավարություն, ժողովրդի կամք և այլն, համեմված պիտակավորմամբ, վիրավորանքներով, հայհոյանքներով։

Տպավորությունն այնպիսին է, որ այս գործիչներն իրենց մանկության և պատանեկության տարիներին շատ են նվաստացել իրենց տատիկ, պապիկների, ծնողների, բակի, դպրոցի ընկերների, ուսուցիչների կողմից և բարդույթավորվել են։ Նրանք, որպես կանոն, որևէ մասնագիտություն չունեն, եթե ավարտել են որևէ ԲՈՒՀ, ապա զուտ դիպլոմ ստանալու համար և երբեք չեն աշխատել իրենց «մասնագիտությամբ»։ ԵՎ այժմ, իրենց կարծիքով հանրային դեմքեր են դարձել և մանկա-պատանեկան կուտակված մաղձն այժմ սփռում են այլոց վրա։ Իհարկե, ոչ առանց շահի․․․»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս