ՀՔԾ-ն Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործը կրկին հետ է ուղարկել դատախազություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի դեմ Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա գործ էր հարուցել եւ հոկտեմբերի 28-ին մեղադրանք առաջադրել՝ պաշտոնական կեղծիքի եւ ՍԴ լիազորությունների յուրացմանն օժանդակելու հոդվածով։ Դեկտեմբերի 24-ին դատախազությունը, մեղադրական եզրակացությունը չհաստատելով, գործը լրացուցիչ քննության էր վերադարձրել։ Ընդ որում, որոշման մեջ նշել էր, որ ներկայացված նյութերով իշխանության յուրացման դեպքը չի հիմնավորվում, իսկ կեղծիքի մեղադրանքը թույլ է։

Մենք տեղեկացանք, որ ՀՔԾ-ն առանց որեւէ գործողություն կատարելու գործը կրկին հետ է ուղարկել դատախազություն։ Հավանաբար, վստահ են, որ զոռբայությամբ կանցկացնեն մեղադրանքը, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ՍԴ-ի օկուպացիա է տեղի ունեցել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս