Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը, կնշանակվի Երեւան քաղաքի քննչական կոմիտեի քննչական վարչության պետ: Մեր աղբյուրի պնդմամբ՝ վերջինս արդեն փաստացի նշանակվել է:

Նշենք, որ Ա. Վարդանյանը Զվարթնոցի մաքսատան պետն է:

Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա վերջին պարոն Ջհանգիրյանը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի երկու հրամանները:

Պահանջը վերաբերում է Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաեւ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031