
Թոմ Յորքը չորս երգ է զետեղել համացանցում

Radiohead խմբի վոկալիստ եւ կիթառահար Թոմ Յորքը չորս ձայնագրություն է զետեղել Ցանցում: Այդ մասին հայտնել է NME-ն:
Այսպես, երաժիշտը ներկայացրել է «Hearing Damage» ձայնագրությունը, այն ներառված էր «Մթնշաղ: Սագա: Նորալուսին» ֆիլմի սաունդթրեքում, ինչպես նաեւ «What the Eyeballs Did», «S.A.D.» եւ «Magic Beanz» կոմպոզիցիաները՝ նրա «Atoms for peace» նախագծից:
Նախօրյակին Radiohead-ի մեներգչին «Օսկար» մրցանակի են անվանակարգել «Որբերի Բրուքլինը» ֆիլմից Daily battles երգի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: