Բաժիններ՝

Էմիր Կուստուրիցան «Կուստենֆորդ» 13-րդ փառատոնը նվիրել է երիտասարդ ռեժիսորներին

Էմիր Կուստուրիցայի «Կուստենֆորդ» կինոփառատոնը 13-րդ անգամ բացվել է Սերբիայի հարավի Դրվենգրադ Էթնոգյուղում: Ինչպես հայտնել է ստուգատեսի գաղափարական ոգեշնչողն ու կազմակերպիչը, այս տարի որոշում է ընդունվել այն նվիրել երիտասարդ ռեժիսորներին, ի դեմս որոնց Կուստուրիցան «մարդկության լավագույն ապագայի» հույս է տեսնում։

«Ֆիլմը չի կարող արվեստ լինել, եթե մենք չդաստիարակենք ռեժիսորներին: Կար ժամանակ՝ ֆիլմերը բարելավում էին կյանքը, ես կցանկանայի, որ դա կրկին տեղի ունենար, հենց դրա համար այս փառատոնը գոյություն ունի եւ հենց դրա համար է այս տարի այն նվիրված ռեժիսորներին»,-հայտարարել է սերբ ռեժիսորը: Այս տարի «Կուստենֆորդ» փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 722 կինոֆիլմերի հեղինակներ: Դրանցից ժյուրին ընտրել է 21 կինոնկար՝ Սերբիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Իրանից, Բելառուսից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Շվեյցարիայից, Խորվաթիայից, Իսրայելից ռեժիսորների աշխատանքներ:

«Կուստենֆորդ» փառատոնն ազատ է կարմիր ուղեգորգերից, գլամուրից ու գովազդից: Կուստուրիցայի խոսքով՝ մտահղացումն այն է, որ փառատոնն ազատ լինի «Հոլիվուդի ոգուց», որը, ինչպես կարծումէ ռեժիսորը, սպառնալիք է ներկայացնում հեղինակային կինոյի եւ կինեմատոգրաֆի համար: Ստեղծագործական ստուգատեսը մինչեւ հունվարի 18-ը կշարունակվի սերբական Դրվենգրադ Էթնոգյուղում, որը Կուստուրիցայի կողմից կառուցվել է գտնվող Մեչավնիկ սարից ոչ հեռու՝ Բելգրադից 200 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս