«Այլևս դու՛ք գտնվում եք քաղաքական որոշումների և դիլեմաների հանգուցալուծման պատասխանատվության ժամանակահատվածում, որը բոլորիցդ պահանջում է մի կողմ դնել ժողովրդահաճությունը». Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունների քաղաքականության գաղափարական և ծրագրային սնուցման բազան և հիմքը շարունակաբար մնում է ազդեցության, տպավորության ստեղծման, ինչպես նաև նախկինի և նորի, իսկ այս օրերին պարզվեց, որ նաև ոչ այդքան «նախկին նորերի» հակասության շահարկման ֆորմուլան և դրանից դիվիդենտ քաղելը: Արդյունքում այն քաղաքական և արժեքային բազան, որին մենք այսօր ականատես ենք լինում, որևէ կապ չունի մեր վաղվա սպասումների հետ: Ավելին քաղաքական դիսկուրսի, մշակույթի և թեմաների որակը խայտառակ ցածր է: Մեր ներքաղաքական զարգացումներն ունեն ժողովրդավարական անհամապատասխանություններ և սոցիալ-տնտեսական անկայունություններ, որովհետև դրանք արդեն իսկ սահմանադրաիրավական ոլորտներում առաջացրել են ճգնաժամ:
Հեղափոխական իշխանափոխություն իրականացրած առաջնորդները պոպուլիզմը դարձրել են քաղաքական վարչակարգի մեթոդ՝ այն փորձելով տարածել մեր հասարակության մեջ: Այս հայեցակարգային պոպուլիզմն ամենամեծ խոչընդոտն է մեզանում իրական ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Հայաստանի կառավարող օղակներն իրենց ողջ ներուժով պայքարում են հենց իրենց անցյալի, իրենց ոչ վաղ անցյալի, իրենց կողմից չհասկացվածի և մերժվածի դեմ: Թերևս, այս գործընթացում ամենավտանգավորն այն է, որ իրենց նպատակին հասնելու համար այլևս սկսել են մեթոդների և քայլերի ընտրության, օրինականության և հատկապես բարոյականության ընտրության մեջ տարբերություններ չդնել:
Հարգելի՛ իշխանություններ, ի դեմս Թիվ Մեկ քաղաքական պատասխանատու Վարչապետի որքան էլ թեման կամ մի շարք այլ թեմաներ, որոնք ապագայում նյարդային և հասարակական լայն հնչեղության կամ մեկնաբանման առիթ կամ լրահոսի թոփ թեմա դառնան՝ (եթե իհարկե այդ թեմաները գենարացնողը դուք չեք) և Ձեզ ստիպեն անդրադառնալ կամ մեկնաբանել դրանք, մի պահ կանգ առե՛ք և պաուզա վերցրեք: Եղե՛ք բացարձակապես ոչ էմոցիոնալ, սպասե՛ք հասարակական նյարդային կրքերի հանդարտմանը, թույլ մի՛ տվեք, որ ինֆորմացիոն «լավան» կամ stream-ը Ձեզ ուղղորդող դառնան:Ձեր նյարդային, փոփոխական տրամադրություններով ուղղորդվող գործելաոճը, չափից դուրս Facebook-ակտիվ քաղաքական հոգնեցնող վարքը այլևս տեսանելի է և խոցելի : Հասկանում եմ, որ Ձեր մասնագիտական կախվածությունը կամ «ժողովրդահաճո» և «ժողովրդամետ »լինելու քաղաքական ֆորմուլաները շատ գայթակղիչ են, բայց հավատացե՛ք, որ դա այլևս Ձեր լեգիտիմության բազան սնուցող մեթոդ չէ:
Այլևս դու՛ք գտնվում եք քաղաքական որոշումների և դիլեմաների հանգուցալուծման պատասխանատվության ժամանակահատվածում, որը բոլորիցդ պահանջում է մի կողմ դնել ժողովրդահաճությունը: Դա ժամանակի ընթացքում յուրաքանչյուր քաղաքական լիդերի առջև ծառացող խնդիր է և ընտրություն, որից որևէ լիդեր դեռևս չի կարողացել խուսանավել:
Դարձե՛ք, վերջապես սպասված, հետաքրքիր և վերջնականապես վստահելի խոսքի, գործի և լուծումների մեջ, այլ ոչ թե՝ բացարձակ կանխատեսելի Ձեր մեթոդաբանությամբ, ինչի առումով վերապահումները բազմաթիվ են: Այնպես փորձեք անել, որ Ձեր կողմից ստեղծված և գեներացված քաղաքական բովանդակությանն ու արդյունքին, առաջին հերթին, սկսեն քիչ թե շատ հավատալ հենց քննադատողներն ու օպոնենտները: Առհասարակ, վերջ տվե՛ք միայն Ձեր ընտրազանգվածի հետ աշխատելու գործելաոճին, փորձե՛ք համոզիչ և հիմնավոր արգումենտներով առաջ գնալ, որպեսզի Ձեր իշխանության «պոպուլիստական» տխրահռչակ պիտակավորումը քիչ թե շատ կարողանաք թոթափել»:
Այլևս դու՛ք գտնվում եք քաղաքական որոշումների և դիլեմաների հանգուցալուծման պատասխանատվության ժամանակահատվածում, որը…
Gepostet von «Մեկ Հայաստան» կուսակցություն am Montag, 13. Januar 2020