
Ինչ կարելի է պատրաստել շերտավոր խմորով. լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Շերտավոր խմոր
2. Կաթնաշոռային պանիր – 1 փաթեթ
3. Պինդ պանիր – 1/4 բաժակ
4. Սպանախ – 2 ճ/գ
5. Մաղադանոս
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 190 աստիճան:
2. Կաթնաշոռային պանիրը, քերած պինդ պանիրը և սպանախը խառնել:
3. Խմորը բաժանել 8 եռանկյունիների: Յուրաքանչյուր եռանկյունու վրա միջուկից տարածել, կրուասանի նման փաթաթել՝ սկսելով լայն ծայրից:
4. Ձողիկները դնել տապակի վրա և թխել 12 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը