Բաղդադում հրաժեշտ են տալիս Ղասեմ Սուլեյմանիին. ուղիղ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հրաժեշտ են տալիս Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, ինչպես նաև շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի ՝«Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի ներկայացուցիչներին, որոնք սպանվել էին նախօրեին: «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սուլեյմանիի դին հաջորդ շաբաթ կտեղափոխվի Իրան, որտեղ էլ կհուղարկավորվի: Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ, որոնք վանկարկում են հակամերիկյան կարգախոսներ: