Կոկոսով աղանդեր, որը չի վնասի ձեր կազմվածքին
Բաղադրիչներ
Միջուկի համար.
1. Կոկոսի քերուկ – 500 գ
2. Մեղր – 4 ճ/գ
3. Վանիլին
Հիմքի համար.
1. Ընկույզ – 200 գ
2. Չորացրած լոռամրգի – 100 գ
3. Խուրմա – 10 հատ
Պատրաստման եղանակը
1. Խուրման, ընկույզը և լոռամրգին հարել բլենդերով և տարածել տորթի կաղապարի մեջ:
2. Կոկոսի քերուկը սրճաղացով վերածել ալյուրի, այնուհետև խառնել մեղրի և վանիլինի հետ, ձեռքերով լավ հունցել, որպեսզի զանգվածը կպչուն լինի:
3. Միջուկը լցնել հիմքի վրա, հարթեցնել և 1-2 ժամ դնել սառցախցիկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը