
«Ռեալը» պահանջել է Կլասիկոյի մրցավարների խոսակցությունների ձայնագրությունը

Մադրիդի «Ռեալը» դժգոհ է մրցավարությունից Լա Լիգայի «Բարսելոնայի» հետ խաղում (0:0):
Մադրիդյան ակումբը հայց է ներկայացրել Իսպանիայի Ֆուտբոլի Թագավորական Ֆեդերացիային (RFEF)՝ գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդեսի որոշումների վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար, ինչպես հաղորդում է El Chiringuito de Jugones-ը:
Մասնավորապես, «Ռեալը» կցանկանար լսել VAR-ի պատասխանատու գլխավոր մրցավարի և Ռիկարդո Բենգեչեայի զրույցի ձայնագրությունը՝ կապված պաշտպան Ռաֆայել Վարանի պահերի հետ:
«Ռեալը» կարծում է, որ մրցավարը կարող էր երկու տուգանային (11-մետրանոց) նշանակել իրենց օգտին՝ Վարանի նկատմամբ թույլ տված խախտումների համար:
Սիրարփի Աղաբաբյան