Բաժիններ՝

Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-ի հաղթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-ի հաղթական խաղին:

Իտալիայի Սերիա Ա-ի 17-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց և 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինա»-ին: Մայրաքաղաքային թիմի կազմում գոլերը հեղինակեցին Ջեկոն, Կոլարովը, Պելեգրինին և Զանիոլոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «գայլերը» մրցաշարային աղյուսակում 4-րդն են և ունեն 35 միավոր: Առաջատարը 42 միավորով «Յուվենտուս»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031