Աշխարհում ամենաթանկ պատրաստուկն անվճար կբաշխեն վիճակախաղի սկզբունքով
Շվեյցարիայի Novartis AG դեղագործական ընկերությունը գործարկում է երեխաների մոտ մեջքի մկանային ատրոֆիայի բուժման համար Zolgensma աշխարհում ամենաթանկ պատրաստուկի անվճար բաշխման ծրագիրը։
Այդ ծրագիրը կգործի այն երկրներում, որտեղ պատրաստուկի վաճառքներն առայժմ հավանության չեն արժանացել: Այս պահին Zolgensma-ի վաճառքները թույլատրված են սոսկ ԱՄՆ-ում, որտեղ միանգամյա պատրաստուկի արժեքը կազմում է 2,1 միլիոն դոլար:
Ինչպես նշել է The Wall Street Journal-ը, այդ ծրագիրը նման է վիճակախաղի: AveXis-ը՝ Novartis-ի դուստր ընկերությունը, որն արտադրում է Zolgensma-ն, տարեկան անվճար կհատկացնի պատրաստուկի շուրջ 100 դեղաչափ, եթե արտադրությունը դա թույլ տա: Ըստ որում միայն Եվրոպայում ենթադրաբար շուրջ 1,6 հազար երեխա տառապում է մեջքի մկանային ատրոֆիայի ամենածանր ձեւից: Երկու շաբաթը մեկ անկախ հանձնաժողովը վիճակ կհանի բժիշկների տված հայտերից, հաղորդել է «Ինտերֆաքսը»: