Բաժիններ՝

Ով է առավել աչքի ընկնող նոր միլիարդատերը

Forbes ամերիկյան հանդեսը Wildberries ռուսաստանյան առցանց ռեթեյլերի հիմնադիր Տատյանա Բակալչուկին ներառել է առավել աչքի ընկնող այն մարդկանց ցանկում, որոնք այս տարի համալրել են միլիարդատերերի ցուցակը: Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտնել է հրատարակության կայքը։

Փետրվարին Բակալչուկը, Forbes-ի վարկածով, երկրորդ դոլարային միլիարդատեր կինն է դարձել Ռուսաստանում: Նրա բիզնեսի արժեքը, հրատարակության հաշվարկների համաձայն, հասել է 1,2 մլրդ դոլարի: Հանդեսը Բակալչուկին տեղավորել է առավել աչքի ընկնող նոր միլիարդատերերի ցուցակի առաջին տեղում, նշելով նրա վաստակը էլեկտրոնային առեւտրի բնագավառում:

Նշվում է, որ Բակալչուկին, որը 2004 թվականին ստեղծել է Wildberries ինտերնետ-խանութը, հաջողվել է հաճախորդներ ներգրավել Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից եւ Ղրղզստանից: Wildberries-ը վաճառում է տարբեր կատեգորիաների ապրանքներ, այդ թվում՝ խաղալիքներ, սպորտային ու մանկական սնունդ, էլեկտրոնիկա, գրքեր եւ այլն: Ընդամենը 2019 թվականին միլիարդատեր է դարձել 21-ից մինչեւ 90 տարեկան 200 մարդ: Ամենաերիտասարդ կին միլիարդատեր է ճանաչվել 21-ամյա ամերիկացի մոդել Քայլի Ջենները՝ 1 մլրդ դոլար կարողությամբ: Նոյեմբերին նա Coty Inc. կոսմետիկական ֆիրմայի ընկերությունում իր բաժնի 51 տոկոսը վաճառել է 600 մլն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս