Բաժիններ՝

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ. Shamshyan.com

Երևանում միանգամից կոտրել ու վնասել են մի քանի արագաչափեր։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյաց պողոտայի 18 հասցեում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքը։

Նույն օրը կոտրել են նաև Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի հարևանությամբ, ինչպես նաև Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը։ Նույն օրը կոտրել են նաև Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափ սարքի ապակին։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Խաչատուր Ա-ին։

Վերջինս եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող աստիճանավանդակն ու երկաթյա մահակը։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031