Բաժիններ՝

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետածույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 3-ին ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված չորացված զանգված՝ թղթով փաթեթավորված։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ զանգվածը թմրամիջոց է։ Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031