Բաժիններ՝

Ծառերը մանրացված վիճակում հայտնաբերվել են Արտանիշ տեղամասում

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Դեկտեմբերի 1-ին հերթական դեպքը ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները բացահայտեցին: Ոստիկանները տեղեկացել էին, որ «Սևան ազգային պարկի» Արտանիշ տեղամասից ապօրինի 4 ծառ են հատել:Համապատասխան միջոցառումների շնորհիվ ժամեր անց իրավապահները տեղեկություններ ստացան, որ ծառերը հնարավոր է հատած լինի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 67-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշված ծառերը մանրացված վիճակում հայտնաբերվել են Արտանիշ տեղամասում` կասկածվողի տնակի հարևանությամբ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031